Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (16) (1)
A A
Մշակույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվեց նոր ռոյալով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվեց Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալ գործիքով, որն իր տեսակի մեջ լավագույններից է:

Գործիքը պաշտոնապես արդեն Կամերային տանն է․ հանդիսավոր հանձնման արարողությանը ներկա էին Steinway & Sons ընկերության Եվրոպայի, Աֆրիկայի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտոն Վիլհելմը, Steinway & Sons ընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԷՍ ԷՍ ԷՅՋ ԷՅՋ ՍՊԸ-ն (acoustiKa)՝ ի դեմս Գազանճեան ընտանիքի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և այլ հյուրեր։

Գործիքը բանալիով բացելու և այն առաջինը փորձարկելու պատիվն ընձեռնվեց հենց մաեստրո Մանսուրյանին։ Ընդգծենք, որ այս երաժշտական գործիքի ձեռքբերումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։

«Շատ ուրախ ենք, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվել է նման բարձրակարգ գործիքով։ Վստահ ենք, որ այս գործիքի շնորհիվ կկարողանանք ներգրավվել էլ ավելի հանրահռչակ մենակատարների ու արտիստների, ովքեր հանդես կգան հայ հանդիսատեսի համար։ Շնորհակալ ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ նման մեծածավալ աջակցության համար»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։