Բացել լրահոսը Փակել լրահոսը
եռաբլուր
A A
Պաշտոնական

«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը:
 
Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը»։