Պայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցում պայթյունի ձայն են լսել, ապա նկատել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի դիմացի հատվածում էլեկտրաենթակայանից ծուխ և կրակ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել, որ այրվել են 2 տրանսֆորմատորների բարձր լարման լարերը, ինչի հետևանքով էլ Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով բազմաբնակարանային շենքեր, հիմնարկ ձեռնարկություններ, սննդի և առևտրի կենտրոններ, ոստիկանության Շենգավիթի բաժինը, Շենգավիթի դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժինն ու Շենգավիթի թաղապետարանը ամբողջությամբ հոսանքազրկվել են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։