«Մանթաշյանց» գործարարների ակումբի հայտարարությունը «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄանթաշյանց» գործարարների ակումբը մի շարք խնդիրներ է տեսնում «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծում, որն արդեն անցել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ.
Տնտեսվարողների հաշվին 24/7 ռեժիմով տեսախցիկների տեղադրման պարտադրանքը լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական ծանրաբեռվածություն է տնտեսվարողների վրա, որը՝ պետության կողմից բիզնեսին հարկերից դուրս ֆինանսական ծախսեր պարտադրելու շատ բացասական պրակտիկա է:
Վերոնշյալ նախագիծը խնդրահարույց է նաև անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից: 24/7 ռեժիմով ոստիկանությանը հասանելի դարձնելը ընկերությունների ներքին տեսախցիկներին որևէ կերպ չի կարող հիմնավորվել հանցագործությունների կրճատման տեսանկյունից, քանի որ ներկա պահին էլ ոստիկանությունը կարող է դատական կարգով ստանալ ցանկացած տնտեսվարողի տեսախցիկների բովանդակությունը: Իսկ ոստիկանության կողմից այդ տեսախցիկներին 24/7 ռեժիմով կպնելը անձնական տվյալների խախտման բազմաթիվ ռիսկեր է պարունակում:
Վերոնշալ օրենքը խնդրահարույց է կոռուպցիոն տեսնկյունից, քանի որ ժամանակ առ ժամանակ տեղեկատվության բաց աղբյուրներում ոստիկանական համակարգում կոռուպցիայի փաստերի հայտնաբերման մասին լուրեր են հայտնվում։ Նման պայմաններում ոստիկանությանը 24/7 ռեժիմով ընկերությունների ներքին տեսահսկման համակարգերին հասանելիություն չափազանց ռիսկային է՝ հատկապես անձնական ու բիզնես նշանակության տեղեկատվության վաճառքի տեսնկյունից:
Նախագիծը նաև խնդրահարույց է կիբեռանվտանգության տեսնկյունից: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ աշխարհի ամահզոր երկրները ժամանակ առ ժամանակ կիբեռանվտանգության լրջագույն խնդիրներ են ունենում և այս դեպքում համատարած տեսահսկման համակարգերի տեղադրելն ու այդ ամենը միասնական ցանցին միացնելը լրջորեն կարող է խոցելի դարձնել Հայաստանի Հանրապետության կիբեռանվտանգությունը:
Նախագծով անորոշ է տվյալների վերահսկման, պահպամնան ու օգտահործման կարգը, ինչն իր հերթին բազմաթիվ խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ:
Ելնելով վերոնշյալից՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբն առաջարկում է կասեցնել «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առաջխաղացումը, նոր առաջարկում հաշվի առնել հասարակությունում առկա վերոնշյալ մտահոգությունները: