Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captggggggggure
A A
Պաշտոնական

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը

 
❌ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների շուրջօրյա ստուգայցերի ընթացքում Տավուշի մարզում արձանագրվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք։
❌ Դիլիջան քաղաքում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքում հայտնաբերվել է փայտի թեփի պարկերով քողարկված, «հաճարենի» տեսակի ծառից պատրաստված 4.8խմ կողահատ տախտակ։
❌ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։
❌ Ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
‼ Հանրապետության մարզերում կանխարգելիչ հատուկ միջոցառումները շարունակվում են։