Թարմացված ROG Zephyrus G16. նոր պրոցեսոր՝ բարակ և թեթև կորպուսում
Աջակցիր «Ա1+»-ինASUS-ը վաղուց հաստատվել է որպես խաղային նոթբուքերի շուկայում առաջատար և ամեն տարի շարունակում է զարմացնել նոր թարմացումներով: Ապրանքանիշը կենտրոնանում է ոչ միայն հզորության, այլև դիզայնի, էրգոնոմիկայի և նորարարական լուծումների վրա:
Այս տարի ASUS-ը վերաիմաստավորել է հանրահայտ ROG Zephyrus G16 նոթբուքը՝ ներկայացնելով նոր GA605 մոդելը, որն էլ ավելի թեթև և բարակ է: 2024 թվականին թողարկված երկու թարմացված Zephyrus G16 մոդելներն ունեն տարբեր չիպեր: Այսպիսով, բրենդը օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել, թե որ պրոցեսորն է իրենց ավելի հարմար՝ AMD հարթակով GA605-ը, թե Intel հարթակի վրա GU605-ը։
Այս հոդվածում կանդրադառնանք GA605 մոդելի բոլոր առավելություններին, որոնք, ըստ արտադրողների, համատեղում են հզորությունն ու շարժունակությունը:
Ի՞նչ է փոխվել բացի պրոցեսորից
Թիվ մեկ արդիականացումը AMD-ի ինտեգրված նեյրոնային պրոցեսորն է, որը բարելավում է արտադրողականությունն արհեստական բանակնությունով աշխատող հավելվածներում: Ստորև եկեք ավելի մանրամասն կդիտարկենք համակարգչի պրոցեսոը, իսկ այժմ անցնենք այլ փոփոխություններին:
Նախ, նոթբուքը դարձել է ավելի բարակ և թեթև: Երկրորդը, ստեղնաշարն ու թաչփադն էլ ավելի մեծ են և ավելի հարմար են խաղերի և այլ առաջադրանքների համար: Եվ վերջապես, բացի հզոր պրոցեսորից, նոթբուքը ստացել է հովացման բարելավված համակարգ՝ երեք օդափոխիչով և հեղուկ մետաղական ջերմային ինտերֆեյսով։
Բարակ կորպուս և էլեգանտ դիզայն
Նոր ROG Zephyrus G16 (GA605) աներևակայելի բարակ է խաղային նոթբուքի համար, ունի ընդամենը 1,49 սմ հաստություն և կշռում է 1,85 կգ: Նման չափսերը, հաշվի առնելով հզոր պրոցեսորը և NVIDIA GeForce RTX™ 4070 գրաֆիկական քարտը, անհավանական են թվում։
Նոթբուքի կորպուսը պատրաստված է դիմացկուն ալյումինի համաձուլվածքի, իսկ արտադրության բարդ գործընթացը ներառում է 12 փուլ: Կափարիչի անկյունագծային Slash Lighting LED գիծը ֆիրմային դիզայնի մաս է, որը կարող եք կարգավորել՝ օգտագործելով ավելի քան 10 անիմացիոն ռեժիմը: Ինչ վերաբերում է գունային սխեմային, ապա օգտատերերը կարող են ընտրել սպիտակը կամ մոխրագույնը:
Միաժամանակ, ստեղները ավելացել են 12%-ով, իսկ թաչփադը՝ 37%-ով։ Արտադրողները կատարելագործել են թաչփադը՝ համապատասխանեցնելով այն էկրանի կողմերի հարաբերակցությանը բարելավված կառավարման համար:
AMD-ի պրոցեսորի արտադրողականությունը
Արհեստական բանականությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում տեխնոլոգիաների նոր դարաշրջանում, և ROG Zephyrus G16-ը լիովին պատրաստ է այս հեղափոխությանը: Ինչպես արդեն նշել ենք, այստեղ ներկայացված է վերջին AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորը՝ 12 միջուկով և 24 հոսքերով: Այս բնութագրերը կարևոր են AI-ի հետ կապված առաջադրանքների կատարման համար: AMD Ryzen AI XDNA 2 նյարդային պրոցեսորն ապահովում է մինչև 50 TOPS (տրիլիոն գործողություն վայրկյանում) էլ ավելի արդյունավետ աշխատանքի համար:
Zephyrus G16-ը իդեալական է այն հավելվածների համար, որոնք պահանջում են բարձր մշակման հզորություն: Սա վերաբերում է ոչ միայն ռեսուրսներ պահանջող խաղերին, այլ նաև Windows Copilot-ին, ինչպես նաև գրաֆիկայի և բովանդակության խմբագրման ծրագրերին և հավելվածներին: Թարմացված նոթբուքը հագեցած է NVIDIA GeForce RTX 4070 գրաֆիկական քարտով, որն առաջարկում է մինչև 321 TOPS AI առաջադրանքների համար։ Այսպիսով այս սարքն ապահովում է ծայրահեղ արդյունավետություն և արագություն AI-ի վրա աշխատող հավելվածներում:
AI-ի աջակցությամբ գրաֆիկական քարտ
NVIDIA GeForce RTX 4070-ը պատասխանատու է նոթբուքի գերարդյունավետ աշխատանքի համար։ Մինչև 321 TOPS հզորությամբ և 105 Վտ առավելագույն ջերմային փաթեթով վիդեո քարտը հիանալի է աշխատում ոչ միայն խաղերում, այլև խմբագրման, պատկերների և կոդի գեներացման համար նախատեսված ծանր հավելվածներում: RTX 40 Series-ն աջակցում է ավելի քան 100 պրոֆեսիոնալ հավելվածներին, ներառյալ Adobe Creative Cloud-ը և DaVinci Resolve-ը:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել DLSS 3 և Reflex տեխնոլոգիաներին, որոնք խաղը դարձնում են հնարավորինս հարթ և արձագանքող: DLSS 3-ն օգտագործում է արհեստական բանականությունը լրացուցիչ կադրեր ստեղծելու համար, ինչը թույլ է տալիս կրկնապատկել կադրերի հաճախականությունն այնպիսի խաղերում, ինչպիսիք են Cyberpunk 2077-ը և Fortnite-ը: Սա հատկապես օգտակար է բարձր գրաֆիկական պարամետրեր պահանջող խաղերում, որտեղ կարևոր է յուրաքանչյուր լրացուցիչ FPS-ը: Reflex-ը, իր հերթին, նվազեցնում է խաղացողի գործողությունների և էկրանի արձագանքի ուշացումը՝ ավելի ճշգրիտ կառավարելու համար, ինչը անփոխարինելի է, օրինակ՝ շութերների դեպքում, որոնք արագ արձագանքում են պահանջում։
GeForce RTX 40-ը նաև արագացնում է արհեստական բանականության գեներատիվ գործիքները, ինչը զգալիորեն բարելավում է նմանատիպ առաջադրանքների կատարումը և հեշտացնում ստեղծագործական գործընթացները:
Պատկեր և ձայն
Անկախ նրանից, թե 2024 թվականի Zephyrus G16-ի որ մոդելն եք ընտրում, էկրանը կմնա նույնը: Այս նոթբուքն ունի 2,5K կետայնությունով ROG Nebula OLED էկրան՝ 240 Հց թարմացման արագությամբ: Արդյունքում ստանում եք անհավատալի պատկերի դետալիզացիան ու սահունությունն է՝ նույնիսկ ամենադինամիկ խաղերում։
1,000,000:1 ցայտագունության բարձր հարաբերակցությունը և VESA DisplayHDR™ True Black 500 տեխնոլոգիայի աջակցությունն ապահովում են խորը, հարուստ գույներ՝ անկախ լուսավորությունից, ինչը հատկապես կարևոր է մուգ ֆոն ունեցող խաղերում:
100% DCI-P3 գունային ծածկույթ ունեցող ունիվերսալ էկրանը նախատեսված է ոչ միայն խաղերի համար, այլև շուկայում լավագույններից է մեդիա բովանդակության և գրաֆիկայի հետ աշխատելու դեպքում:
Նոթբուքը հագեցած է NVIDIA G-SYNC տեխնոլոգիայով՝ արագ շարժվող տեսարաններում հարթ, հստակ գործողություններ ստանալու համար, նույնիսկ երբ կադրերի արագությունը նվազում է: Ընդամենը 0,2 մվ արձագանքման ժամանակով կարող եք անմիջապես արձագանքել էկրանի փոփոխություններին:
Թարմացված մոդելի ձայնը նույնպես զգալիորեն բարելավվել է։ Վեց ներկառուցված բարձրախոսներ՝ ներառյալ երկուսը ցածր հաճախականությամբ, ապահովում են բարձր և հստակ ձայն: Բասերի ցածր սահմանն այժմ 100 Հց է՝ խաղերում և ֆիլմերում հիանալի ձայն ստանալու համար: Ընդհանուր առմամբ, նախկին մոդելների հետ համեմատ ձայնի ծավալն ավելացել է 47%-ով:
Ունիվերսալ նոթբուք
Թարմացված ROG Zephyrus G16-ը համալրում է այս տարի թողարկված ժամանակակից ASUS նոթբուքերի շարքը՝ հաշվի առնելով արհեստական բանականության ինտեգրումը։
Չնայած այն հանգամանքին, որ ROG (Republic of Gamers) շարքի ցանկացած նոթբուք հիմնականում խաղային սարք է, պետք է նշել դրա ունիվերսալությունը։ AMD Ryzen AI 9 HX 370 պրոցեսորը, RTX 40 գրաֆիկական քարտը և բարձրորակ OLED էկրանը հարմար են ոչ միայն խաղերի, այլև բարդ մասնագիտական առաջադրանքների համար, ինչպիսիք են գրաֆիկան, ռենդերինգը, վիդեո խմբագրումը և այլն: Ավելին, նման առաջադրանքների համար այն թեթև է և շարժական։ Թեստերը ցույց են տալիս, որ այն լիցքավորվում է 0-ից մինչև 50% ընդամենը 30 րոպեում, ինչպես նաև աջակցում է Wi-Fi 7-ին։ Այսինքն՝ կարող եք խաղեր խաղալ, աշխատել գրաֆիկայի հետ և AI հավելվածներում՝ չզոհաբերելով հարմարավետությունն ու շարժականությունը։