Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captդֆդuֆգֆre
A A
Քաղաքականություն

Թրամփի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող մեկ անձ է ձերբակալվել

Կրակոցը հնչել է սեպտեմբերի 15-ին, եր Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։

Ձերբակալվել է Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքից ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող մեկ անձ, հաղորդում է Reuters-ը։

Կրակոցը հնչել է սեպտեմբերի 15-ին, եր Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն այն ակնհայտ մահափորձ է որակել։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ կասկածյալը դեպքի վայրում թողել է AK-47 տեսակի ինքնաձիգ և այլ իրեր ու մեքենայով դիմել փախուստի, սակայն ավելի ուշ ձերբակալվել է:

Հավանական երկրորդ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի ուղղությամբ հնչած կրակոցից ընդամենը երկու ամիս անց։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուն աջ ականջի թեթև վնասվածք էր ստացել։

CNN-ը, Fox News-ը և The New York Times-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներին, նշել են, որ կասկածյալը Հավայան կղզիների 58-ամյա բնակիչ Ռայան Ուեսլի Ռութն է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանություններից։

Երեկ New York Post-ը հաղորդեց, որ երկու տղամարդ կրակոց են արձակել Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքում, որտեղ այդ պահին գտնվել է Թրամփը։ Թրամփի նախընտրական շտաբը տեղեկացրել էր, որ թեկնածուի անվտանգությանը ոչինչ չի սպառնում, սակայն մանրամասներ չէր ներկայացվել։

Ազատություն ռ/կ