Բացել լրահոսը Փակել լրահոսը
ngn
A A
Հասարակություն

Սեպտեմբերի 13-ին հորդառատ անձրևի հետևանքով տեղի ունեցած ջրալցումների վերաբերյալ

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։
Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, Նոր Նորք՝ 4, Նորք Մարաշ՝ 1 և Արարատի մարզում՝ 1։
 
Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։
Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։
 
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 26 մարտական հաշվարկ, 7 օպերատիվ խումբ, 5 մոտոպոմպ, 99 փրկարարական ծառայող։
Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։
Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։