Ականի վրա կովեր են պայթել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանային՝ ականապատ տարածքում պայթած 7 կովերից չորսը Գրիգորյաներինն է եղել: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, ասում է Մուշեղ Գրիգորյանը, հավելում՝ կովերից երեքը կթվող էին, ընտանիքի եկամտի աղբյուրը:
Ականի պայթյունից վնասված կովերից երեքին կարողացել են դուրս բերել ականապատ տարածքից ու երկուսին վաճառել՝ որպես կենդանիների կեր:
«Կովերի ոտքերը կոտրված էին, պահելու չէին: Էդպես 400-600 դրամով վաճառեցինք՝ կոպեկներով: Գազանանոցի համար տանում են»,-ասում է Մուշեղ Գրիգորյանը:
Մյուսը, որ կթվող չէ, ավելի քիչ է վնասվել ու հիմա փորձում են փրկել կենդանու կյանքը:
«Նստած կովն է: Հիմա բուժում ենք, սրսկում ենք: Հույս ունենք կբուժվի»,-ասում է Մուշեղ Գրիգորյանը:
Գրիգորյանները մեկ միլիոնից ավելի վնաս են կրել: Ասում են՝ յուրաքանչյուր կովը 450 հազարից ավելի գին է ունեցել: Հատուցում կլինի, թե ոչ՝ չգիտեն: Բայց վնասների մասին հայտնել են մարզպետարանին:
տեսանյութը՝ Անկյուն+3