Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք» (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի եւ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին եւ այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:

Ալեն Սիմոնյանին մանրամասն ներկայացվել են «Ինժեներական քաղաքի» տեսլականը, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները: