Բացել լրահոսը Փակել լրահոսը
66
A A
Պաշտոնական

Պատգամավորը խուլիգանության մեղադրանքով արդարացվել է, առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով՝ մեղավոր ճանաչվել

2023թ. մարտի 31-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի փաստով այսօր Երևան քաղաքի քրեական դատարանն ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի վերաբերյալ կայացրել է վերդիկտ։

Դատարանը վճռել է.
1) խուլիգանության մեղադրանքով (ՔՕ 297 հոդվածի 1-ին մաս) Սահակյանին արդարացնել.
2) ծանրացնող հանգամանքով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածը (ՔՕ 171 հոդվածի 2-րդ մաս) վերաորակել առանց ծանրացնող հանգամանքի՝ թեթև վնաս պատճառելու հոդվածի (նույն հոդվածի 1-ին մաս), և դրանում Սահակյանին ճանաչել մեղավոր։
Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 1-ին։

 

Պաշտպաններ՝
Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Մելիքյան

 

Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: