Բացել լրահոսը Փակել լրահոսը
13.09.204
A A
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ

Սեպտեմբերի 13-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական հանդիպում և աշխատանքային ճաշ է ունեցել Ճապոնիայի ազգային անվտանգության խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:

 Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերի շուրջ և անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Կողմերը նաև քննարկել են Հայաստան-Ճապոնիա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: