Բացել լրահոսը Փակել լրահոսը
for web
A A
Պաշտոնական Հասարակություն

Թեքեյան մշակութային միությունը ստեղծագործությունների մրցույթ է հայտարարում

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2023 թվականի ստեղծագործությունների մրցույթ հետևյալ անվանակարգերում.

 

1) Գրականություն

2) Հայագիտություն

3) Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա)

4) Դեկորատիվ-կիրառական արվեստ

5) Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար

 

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները www.armtmm.com կայքում պետք է սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտ՝ նեկայացնելով 2023 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն կամ դիմեն ՀԹՄՄ գրասենյակ։ Սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010-55 26 32, 010-57 02 83)։

 

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն