A
A
Դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել Վլադիմիր Գասպարյանի գործով
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով նախկին ոստիկանապետի գործով վերջին զարգացումները։
«Նախորդիվ հայտարարել էինք, որ Վլադիմիր Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատվել էր պատժի կրումից, ինչը պաշտպանական կողմի համար չի եղել բավարարող լուծում և ներկայացվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։ Վերջինս Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատական կազմից Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ է հայտնել, քանի որ իր ազգականը նախկինում եղել է Վլ. Գասպարյանի պաշտպանական խմբի մեջ։
Սպասում ենք վերաքննությանը, որով պահանջ է դրվել բեկանել առաջին ատյանին դատավճիռը և կայացնել արդարացման որոշում», - ասված է հայտարարության մեջ։