Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arpine-Sargsyan
A A
Պաշտոնական

Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն․ ՆԳ փոխնախարար

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ Համապատասխան նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
 
ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ այժմ նախարարության կազմում գործում է երկու ուսումնական հաստատություն, մեկը պատրաստում է ոստիկանների, մյուսը՝ փրկարարների:
 
Միասնական կենտրոնը, ըստ նրա, նաև կապահովի ճգնաժամային իրավիճակներում ոստիկանների և փրկարարների ավելի համակարգված փոխգործակցությունը:
Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Միասնական համալիրը հետագայում կտեղակայվի ակադեմիական քաղաքում։