44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ․ Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ։ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է։ Ես ներքին գործերի նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ մենք ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունները պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունները, որոնցով աշխատել ենք, չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։
Նոր մեթոդների կիրառությամբ՝ մենք արդեն որոշակի ոչ մեծ արդյունքներ ունենք։ Այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»,- ասաց վարչապետը։
Վարչապետն արձանագրեց նաև, որ երկրում շատացել է օրինական զենքի քանակը, և պետք է հասկանալ, թե որքանով է զենքի ձեռքբերումն օրինակելի հանդուրժող հասարակություն ունենալու տեսանկյունից, և այս հարցում որ ուղղությամբ է պետք շարժվել։