Բացել լրահոսը Փակել լրահոսը
459319617_900471535460827_310051164089272890_n
A A
Պաշտոնական

Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Միխայիլ Գալուզինին

Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։


Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը։


Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկեցին երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։


ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վ.Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։