Բացել լրահոսը Փակել լրահոսը
բագրատ սրբազան
A A
Քաղաքականություն

Բագրատ սրբազանն առաջիկա հավաքից առաջ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն առաջիկա մեծ հավաքից առաջ հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է շարժման տելեգրամյան ալիքում։

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով հանդիպում դեռևս չի եղել»,– ասված է հաղորդագրությունում:
 
Նշվում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է նաև հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների հետ։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախատեսում է մեծ հավաք անցկացնել սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում։