A
A
Տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջոցառմանը ներկա են գտնվել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրներից ու կազմակերպություններից։
«Երևանյան երկխոսության» պաշտոնական հատվածը նախատեսված է սեպտեմբերի 10-ին և 11-ին: Հետևեք «Yerevan Dialogue» սոցիալական ցանցերի օգտահաշիվներին՝ օգտագործելով #YerevanDialogue2024 հեշթեգը: