Բացել լրահոսը Փակել լրահոսը
f37bc170-10b6-49af-a922-8bacc2772603
A A
Մշակույթ

Կայացել է «Գթության ոսկե շղթա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

«Գթության ոսկե շղթա» ֆիլմի հաղթաշարի մեկնարկն արդեն տրված է: «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերության հեղինակային՝ «Երախտագիտության քարտեզ» կինոնախագծի երրորդ՝ «Գթության ոսկե շղթա» ֆիլմը թեկուզ ընդամենը մեկ ու կես ամիս է ինչ ավարտված է, բայց արդեն կայացել է նրա համաշխարհային պրեմիերան, Սիդնեյի Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնում:

Ֆիլմը միարժամանակ սկսել է ներկայանալ բազմաթիվ միջազգային կինոփառատոնների և ներկա դրության արդեն հասցրել է ստանալ քառասուն մրցանակ: Այսպիսի մեկնարկը, կարծես նման է իր նախորդ՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի, որը երկու տարվա ընթացքում մասնակցելով շուրջ 100 միջազգային կինոփառատոնների, արժանացավ աննախադեպ քանակի՝ 135 մրցանակների: Ֆիլմի հայստանյան պրեմիերան տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Երևանի կինոյի տան մեծ դահլիճում:

Ֆիլմի մասին հակիրճ. Նախագծի նախորդ ֆիլմերը, որոնք պատմում էին եվրոպական և ամերիկյան մարդասիրական առաքելության մասին, Հայոց ցեղասպանության ժամանակ, այս ֆիլմը ներկայացնում է ամենասակավ լուսաբանված, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ցուցաբերած մարդասիրական օգնության մասին, որոնց շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին հազարավոր հայեր, ասորիներ և հույներ: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան՝ Վերնոն Ուելսը:

Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են ավստրալիայում և Նոր Զելանդիայում ճանաչված պատմաբաններ և անկախ հետազոտողներ: Նկարահանումները տեղի են ունեցել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Լիբանանում և Հայաստանում: Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Նոր Զելանդիա, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։