Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քսավյե Բետելը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր նաեւ ծառ տնկել (տեսանյութ)

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։
 
Քսավյե Բետելը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
 
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում: