Բացել լրահոսը Փակել լրահոսը
458770610_938071415028909_6661464923255495380_n
A A
Պաշտոնական

Գևորգ Պապոյանն այցելել է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ զբաղվող ընկերություն

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։
 
Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
 
Նախարարին ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
 
Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ՝ տարեկան 10 մլն խմ և օրգանական պարարտանյութեր։
🔸 Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։
Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։
🖇️ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։