Բացել լրահոսը Փակել լրահոսը
459040621_489653137364127_4756121538502206385_n (1)
A A
Պաշտոնական

Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Շ.), «Honda» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen» (վարորդ՝ Հ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թ. Գ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: