Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եղանակ2
A A
Հասարակություն

Երևանում սեպտեմբերի 8-9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ին գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
 
Երևանում սեպտեմբերի 8-9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 30-32, երեկոյան՝ 23-25 աստիճան։