Բացել լրահոսը Փակել լրահոսը
98
A A
Պաշտոնական

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը

. Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
 
«Հայաստանը Թուրքիային է փոխանցել պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրության նախագծի` Հայաստանի խմբագրությամբ տարբերակը»,– ասված է հարցման պատասխանում։
Ի դեպ, Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։