Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Բայանդուր գյուղում․ տուժածներ չկան (1)
A A
Հասարակություն

Հրդեհ Բայանդուր գյուղում․ տուժածներ չկան

 

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:08-ին: Այրվել են խորդանոցում գտնվող փայտե պահարանը, խորդանոցի առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ). ջերմահարվել՝ սառնարան և փայտե սեղան։