Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային ՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: