Բացել լրահոսը Փակել լրահոսը
458412176_1058570432526148_3251308290478982744_n
A A
Պաշտոնական

Սանահինի կամուրջը բացվել է․ այն Հայաստանին է նվիրաբերել Իրանը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Այսօր Ալավերդիում կայացել է Սանահինի կամրջի բացման արարողությունը։
 
Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։
 
Ներկա էին Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։
Շնորհակալություն եմ հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ` բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։
 
Հատկապես ընդգծել եմ այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։
 
Դեսպանն իր հերթին ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։
 
Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։
 
Կամրջի բացումից հետո դեսպանի հետ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն ենք անցկացրել, որի ժամանակ քննարկել ենք համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը»։