Բացել լրահոսը Փակել լրահոսը
458494421_488306094165498_7968985956924907946_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակարանում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ
ավտոսանդուղք:
 
Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։27-ին։ Հյուրասենյակում (մոտ 16 քմ) այրվել են գույք և կենցաղային տեխնիկա, ջերմահարվել՝ շքամուտքը, խոհանոցը (մոտ 20 քմ) և խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 4 քմ):