Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսը համաձայնեցված է

Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում, և այսօր մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլգամ Ալիևը Իտալիայում Չերնոբբիո միջազգային համաժողովում ունեցած ելույթում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի մոտավորապես 80 տոկոսն արդեն համաձայնեցված է։

«Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանազատման գործընթացին, նույնիսկ սահմանագծմանը։ Այո՛, դա փոքր քայլ է, սահմանազատվել է տասներեք կիլոմետրանոց հատված։ Մենք Հայաստանի հետ 1000 կմ սահման ունենք։ Սակայն սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել է Ալիևը։