Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Հրանտ Թադևոսյանին շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը

Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը:   
Վարպետի արվեստանոցում քաղաքապետը ծանոթացել է կտավների պատմությանը, որոնք առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով:     

Նկարիչը ստեղծել է շուրջ 6000 կտավ: