Բացել լրահոսը Փակել լրահոսը
458089889_486368497692591_7472546021284201760_n
A A
Պաշտոնական

Բարձրացել են կաթսայատան ծխատար աշտարակի վրա և ինքնուրույն չեն կարողացել իջնել

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա և ինքնուրույն չեն կարողանում իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները կաթսայատան ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․) և Տ․ Ա․-ին (ծնված 2001 թ)։