Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տիգրան Թորոսյանը ներկայացրեց, թե որ ուժը տեսանելի ապագայում կարող է հասնել իշխանափոխության (տեսանյութ)

2023 թվականի սեպտեմբերյան աղետը մեզ ստիպեց վերադառնալ 100 տարի հետ: Այս մասին «ԼՂՀ անկախության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

«Ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի ու քաղաքական ղեկավարության գերագույն նպատակը վերադարձն է հայրենի Արցախ՝ անվտանգության միջազգային երաշխիքներով, միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայումով ԼՂԻմ-ի սահմաններով և ինքնորոշման գործընթացի վերականգնումը»,- ասաց նա:

Թորոսյանը շեշտեց. դա կարող է թվալ շատ հավակնոտ կամ անիրագործելի, սակայն չպետք է մոռանալ, որ այն, ինչին հաջողվել էր հասնել Արցախի հարցում 2018-ից առաջ, շատերին ոչ պակաս անիրագործելի էր թվում 1988-ին կամ անգամ անցած դարի իննսունականներին:

«ՀՀ ներկայիս իշխանության դիրքն է՝ ստի, կեղծիքի, ատելության տարածում, անցած ճանապարհի հիմնովին աղավաղում, բանակցային գործընթացի տապալում ու ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի պատրվակի ստեղծում, Արցախից հրաժարում ու հանձնում, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությամբ ու հետագա գործողություններով, բացարձակապես ապօրինի Արցախի իշխանության հանդեպ բռնաճնշումներ ու հետապնդումներ»,-հավելեց նա: