Բացել լրահոսը Փակել լրահոսը
08192434fc88e9cfc745d3a1efd0c158b6bf3d
A A
Քաղաքականություն

Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում, որպես առաջին զեկուցվող հարց։

Կառավարության կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է ներկայացվի ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու համար։ Միայն ՍԴ որոշումից հետո կանոնակարգը պետք  ներկայացվի ԱԺ և է վավերացվի խորհրդարանի կողմից։

Փաստաթուղթը պետք է վավերացվի նաև Ադրբեջանում։

Հանձնաժողովների կանոնակարգն ընդգրկվել է կառավարության՝ սեպտեմբերի 5-ին կայանալիք նիստում։

Սահմանազատման հանձնաժողովներն օգոստոսի 30-ին ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, և հայտարարվել է ներպետական ընթացակարգերի իրականացման մեկնարկի մասին։