Բացել լրահոսը Փակել լրահոսը
Երևանում-կապամոնտաժվի-և-կվերակառուցվի-սեյսմիկ-անվտանգության-առումով-խոցելի-վեց-դպրոց
A A
Պաշտոնական

Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը․ ԿԳՄՍՆ

Ի գիտություն առաջին դասարանցիների ծնողների

Առաջին դասարանցիների հարգելի՛ ծնողներ,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստանում է ահազանգեր այն մասին, որ անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։ Վերոնշյալ խաբեությանը զոհ չդառնալու համար հորդորում ենք ոչ մի պարագայում չչեղարկել ձեր երեխայի հայտը, քանի որ այդ պարագայում նշված տեղի համար կարող են հայտ ներկայացնել այլ ծնողներ։

Տեղեկացնում ենք, որ առաջին դասարանցիների հայտագրման ՝ hayt.emis.am  էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են:

Միաժամանակ հայտնում ենք, որ առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ