Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սարգսյան
A A
Քաղաքականություն

Արամ Սարգսյան. Ժամանակը ապացուցեց, որ երկու աթոռին նստելն է նոր պատերազմի վտանգ

 
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
 
Ընտրությունը մերն է, ու մենք ենք պատասխանատու մեր ընտրության համար
 
Երկու աթոռի վրա նստել փորձել են ՀՀ բոլոր իշխանությունները: Ի հետևանս՝ հանրային ընկալման մեջ ունենք վստահության պակաս թե հյուսիսի, թե արևմոտքի նկատմամբ, այդ քաղաքականությունը մեզ չի ապահովագրել պատերազմից, որին ականատես եղանք ու լինում ենք... Ժամանակը ապացուցեց, որ երկու աթոռին նստելն է նոր պատերազմի վտանգ:
 
Երկու աթոռներից մեկի ընտրությունը պատերազմի հավանականությունը կտրուկ կնվազեցնի:
 
Պարզապես՝ ՌԴ աթոռին նստելը տանելու է ՀՀ-ի իզգոյացման, բելառուսացման ու ինքնիշխանության կորստի։ Հանրային քվեով, հրապարակային ԵՄ մաս դառնալու ՀՀ հայտ ներկայացնելը մեզ բազմաթիվ դժվարությունների առաջ կկանգնեցնի, բայց միակ քայլն է, որ կարող է ապահովել ՀՀ ժողովրդավարության հետագա ընթացքը, իրական անվտանգություն, իրական և միջազգային օրենքներով ապաշրջափակում և սահմանազատում, բանակի վերափոխում ու վերազինում, տնտեսության արդիականացում, աշխատատեղ ու բարեկեցություն։
 
Մեզնից է կախված՝ ֆորպո՞ստ ենք ուզում լինել, թե՞ ինքնիշխան պետություն։ Մեր զավակներին ժառանգում ենք այն խնդիրնե՞րը, որ ստացել ենք մեր պապերից ու հայրերից, թե՞ ինքնիշխան, կանխատեսելի, զարգացման հեռանկարով պետություն, որտեղ վերադառնում են, ոչ թե հեռանում՝ հանուն ապրուստի ու կարիերայի: Ընտրությունը մեր հանրությանն է, ու մենք ենք պատասխանատու մեր ընտրության արդյունքների ու հետևանքների համար: