Արցախ վերադարձն ապահովելու համար մենք գոնե այսօր պետականորեն պետք է ձևակերպենք մեր մոտեցումները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«100 տարի առաջ էլ անարդարացիորեն Արցախը որպես ինքնավար մարզ հանձնվել էր Ադրբեջանին, բայց ժամանակը ցուց տվեց, որ հայը պատեհ պահին իր արյան կանչով ստացավ հնարավորություն և դրանից դուրս եկավ պատվով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ասաց, որ Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքական կուրսի և որոշումների հետևանք է, որ Ադրբեջանն այսօր վերահսկում է Արցախը, և այն հայ ժողովրդի կամքից անկախ է։
«Ասել, որ Արցախում մեկ կամ երեք տարի հետո կունենանք լրիվ այլ իրավիճակ, չի կարող իրատեսական դիտվել, բայց հայկական Արցախի տեսլականն ունենալու և հայերին Արցախ վերադարձն ապահովելու համար մենք այսօր գոնե պետականորեն պետք է ձևակերպենք մեր մոտեցումները, այն գիտականից, կրթականից սկսած պետք է ամրագրված լինի մեր հասարակության մեջ, որպեսզի անհրաժեշտ իրավիճակի՝ աշխարհաքաղաքական, Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված, թե տարածաշրջանային, ինչ-որ պահի հնարավորություն է տալու իրականացնելու դրա քաղաքական արդյունքը՝ արցախցիների վերադարձը Արցախ և դրա հիման վրա էլ այնպիսի կարգավիճակի ապահովումն Արցախում, որ և՛ անվտանգության, և՛ հայկականության շատ ամուր հիմք կլինի»,-ասաց Աբրահամյանը։