A
A
Բարձր եմ գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը․ նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք Հայաստանի և Սլովակիայի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։
Բարձր եմ գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը», -մասնավորապես ասվում է ուղերձում: