A
A
Սկսվում են Ամբերդ ամրոցի նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․
«Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին հայտնում ենք.
Ամբերդ ամրոցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:
Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի»։