Բացել լրահոսը Փակել լրահոսը
14
A A
Հասարակություն

Բաքվում SOCAR-ի արտադրության տարածքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

աքվի Սուրախանի շրջանի SOCAR գիտահետազոտական ​​ինստիտուտի փորձարարական թեստային արտադրության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկած անհետաձգելի և անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներ։ 

Նշվում է, որ դեպքի վայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող «Էֆսուն» տոնակատարությունների պալատի մոտակայքում հրդեհ է բռնկվել և սահմանափակումներ են մտցվել