Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մայրաքաղաքում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակները (տեսանյութ)

Մայրաքաղաքում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակները: 
Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում: Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով:
Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում: