Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Հասարակություն

Լոռիում 20-ամյա տղան 10-ամյա տղային մերկացրել է, սպառնացել և նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ

Оգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։  Shamshyan.com-ի փոխանցմամբ, տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Փ․-ն փայտյա երկար ձողը ձեռքին գնացել է գյուղերից մեկի 10-ամյա բնակչի մոտ, սեռական հարաբերություններ ունենալու առաջարկություն արել վերջինիս։ Սակայն մերժում ստանալուց հետո, բռնել է նրա ձեռքից, հարվածներ հասցնելով և քարշ տալով տարել մոտակա ծառի մոտ, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով՝ մերկացրել է նրան, ինքը՝ նույնպես մերկացել, ապա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Այդ ամենին ականատես է եղել Լոռու մարզի բնակիչ 74-ամյա մի բնակիչ, ով մի քանի անգամ ձեռքով հարվածել Մ․ Փ․-ին, իսկ երեխային տարել և հանձնել է մորը՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին: 

 

Օգոստոսի 16-ին Մ.Փ․-ն իրենց տան մոտ հայտնաբերվել, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից էլ՝ ձերբակալվածների պահման վայր: