Բացել լրահոսը Փակել լրահոսը
Այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր (1)
A A
Պաշտոնական

Այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր

Օգոստոսի 26-ին, ժամը 01:10-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա: