Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-18
A A
Հասարակություն

Ռայիսիի ուղղաթիռի կործանման դեպքով հետաքննությունն ավարտվել է

Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը վթարի է ենթարկվել վատ եղանակի հետևանքով. օդաչուն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և ընկել լեռների մեջ, հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության պետական ​​անվտանգության մարմինների աղբյուրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Օդերևութաբանները թռիչքի անհրաժեշտ պայմանները հայտնել են թռիչքային թիմերին նախորդ գիշեր, իսկ թռիչքային խմբերը պետք է օդ բարձրանային մինչև ժամը 13:00-ն: Թռիչքի սկզբում նախագահի այցերի պատճառով առաջացած ուշացումը օդային իրավիճակը անբարենպաստ է դարձրել»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Իրանի նախագահ Ռաիսիին, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Վերզեգան շրջանում։