Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ (2)
A A
Հասարակություն

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 16:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1952 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել Դեբեդ գետի ափամերձ հատվածը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը, տուժածներ Ս․ Մ․-ն և Է․ Ս․-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։