Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արևմտյան Նեղոսի տենդը, Կապիկի ծաղիկը և Հայաստանում ընդհանուր համաճարակային իրավիճակը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված Առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից:
❗️ 1 տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում` այս տարվա հուլիսի վերջին Առողջապահության նախարարության համար Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում:
❗️ Անմիջապես կապ է հաստատվել Երևանի և մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ կերպով իրազեկում է եղել բուժաշխատողների շրջանում, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Արևմտյան Նեղոսի տենդի վարկածը և ուղղորդել հետազոտության:
❗️ Օգոստոսի 7-ին` առաջին դեպքը գրանցվելուց հետո, նախարարությունը կրկնահաստատման հետազոտություն է արել, և արդեն օգոստոսի 12-ին իրազեկել բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին` զգոնության բարձրացման:
❗️ Քննարկումներ են եղել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես արձանագրել են ամբողջ աշխարհում այս հիվանդության դեպքերի աճ: