Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գետերի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում (տեսանյութ)

Գետերի մաքրման նպատակով նոր կայան և նոր սարքեր են տեղադրվում

 

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր: Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում:
Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև զտում է ջուրը, որի շնորհիվ կեղտաջուրը չի հասնում Հրազդան գետ:
Այսպիսով՝ կոշտ կենցաղային աղբը, կեղտաջուրն այլևս չեն լցվի Երևանյան լիճ: