Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կնպաստենք Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորմանը (տեսանյութ)

Պուտինը հայտարարել է, որ Փաշինյանին կտեղեկացնի Բաքու այցի արդյունքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջան այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։

Ռուսաստանի ղեկավարն իր պլանների մասին հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նեղ կազմով զրույցի ժամանակ։

«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։ 

Կողմերը սկսել են նեղ ձևաչափով հանդիպումը, որին կհաջորդեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։