Բացել լրահոսը Փակել լրահոսը
պապոյա
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Գևորգ Պապոյանն օգոստոսի 15-ին այցելել է Երևանի Նորագավիթ թաղամասում գործող ջերմոցային համալիր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 15-ին այցելել է Երևանի Նորագավիթ թաղամասում գործող ջերմոցային համալիր։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
 
Ջերմոցային համալիրը հիմնադրվել է «Սպայկա» ընկերության կողմից 2018 թվականին՝ 50 հեկտար մակերեսով և 800 աշխատատեղերով։
 
Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել արտադրական ծավալներին, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործընթացներին, որոնք ապահովում են օպտիմալ միկրոկլիմա բույսերի մշակման համար և ուղղված են էներգիայի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ջերմոցային համալիրի առանցքային առանձնահատկություններից է բույսերի պաշտպանության համար միայն բիոլոգիական միջոցների կիրառումը, ինչի շնորհիվ արտադրվում է էկոլոգիապես մաքուր, եվրոպական չափանիշներին համապատասխան բանջարեղեն:
📈Նախարարն ընդգծել է նման ներդրումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի, պարենային անվտանգության ապահովման, արտադրանքի որակի բարձրացման, տնտեսական աճի խթանման, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման գործում։
 
Հաջորդ կանգառը եղել է «Սպայկա» ագրոհոլդինգի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան՝ կապույտ բորբոսով պանրի և կաթնամթերքի այլ տեսականու ավելի քան 2 000 տոննա տարեկան արտադրողականությամբ։
 
15 000 000 դոլար ներդրումով գործարանը ստեղծել է 120 աշխատատեղ, իսկ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին:
Արտադրանքը սպառվելու է ԵԱՏՄ-ում և Մերձավոր Արևելքի երկրներում, իսկ մթերվող կաթի որակը ԵՄ կարգավորումներին համապատասխանելուց հետո նաև Եվրոպայում:
 
Նախարարն այցելել է նաև ընկերության Երևանում գտնվող սառնարանային համալիր, որտեղ պահպանվում է ավելի քան 15 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նոյեմբեր - մայիս ամիսներին արտահանելու համար։