Բացել լրահոսը Փակել լրահոսը
f66be4526d1869_66be4526d18a8.thumb
A A
Հասարակություն

Դավիթ Տոնոյանն ազատ արձակվեց կալանքից (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանը  դուրս եկավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ից:

Հիշեցնենք, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։

Դավիթ Տոնոյանը կալանքի տակ մնաց շուրջ 3 տարի։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։